Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ֆորումին, որի ընթացքում քննարկվել են հանրային և քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր`
դատական համակարգի բարեփոխումները, այդ թվում՝ գործերի քննության ողջամիտ ժամկետի ապահովման արդեն ներդրված մեխանիզմը,
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները,
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը,
քաղաքականության մեջ կանանց մասնակցության հիմնական խոչընդոտներն ու կանանց դերակատարության ընդլայնման կարևորությունը:
Ֆորումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղղել նախարարին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամին` նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: