
Երբ որ քաղաքում «անտերություն» է տիրում ապա պատկերը սա է։ Գրում է Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ գրառմանը կցելով տեսանյութ։
Դիմելով Տիգրան Ավինյանին, Նիկոլ Փաշինյանին՝ նա գրում է.
«Տի՛կ, ապեր, կարո՞ղ է այս ճանապարհը քանդողը Ձեր ՔՊ-ականներից է կամ Ձեզ հետ «սիլի բիլի» լինողներից է . . . Լավ, Ձեր ավտոբուսի միջի տուգանողների գործի անունը մենակ մարդկանց տուգանե՞լն է թե նաև սրանք արձանագրելն ու չթողնելն է, եթե իհարկե հերթական Ձեզ հետ աֆիլացվողներից չեն . . .
Նիկոլ Փաշինյան, Ձեզ համար նորմա՞լ է, որ կարող են Երևանի կենտրոնական փողոցներն ով ուզի՝ քանդի, ու քաղաքացիները հայտնվեն այս վիճակի մեջ . . .
«Երևանի քաղաքապետարանի» տղերքը զբաղված են «հարսանիքի» նախապատրաստական գործերով . . .
Հ․ Գ․ Միայն այս տեսանյությում 8 մեքենա տրաքացրել է անվադողերը»։