
Ամերիկահայ կինոռեժիսոր Մադելին Շարաֆյանը 2026 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության կարմիր գորգին ներկայացել է հայ դիզայներ Վարդուհի Թորոսյանի ստեղծած զգեստով, գրել է Zartonk Media-ն։
Շարաֆյանը, որը «Պիքսար» ստուդիայում լիամետրաժ անիմացիոն ֆիլմ նկարահանած առաջին հայ ռեժիսորն է, կրել է Թորոսյանի «Ջոկունդ» բրենդի զգեստը։ Նա «Օսկար»-ի երկրորդ անվանակարգին էր առաջադրվել «Դիսնեյ/Պիքսար»-ի «Էլիո» անիմացիոն ֆիլմի համառեժիսուրայի համար։
Զգեստի ընտրությունն իրականացվել է երևանյան «Rien-à-Porter» հարթակի համագործակցությամբ, որի նպատակն է միջազգային հարթակներում ներկայացնել հայ դիզայներների ստեղծագործությունները։
Այս կերպ «Օսկար»-ի կարմիր գորգին միավորվել են հայկական կինոն, նորաձևությունն ու մշակութային ստեղծարարությունը՝ ներկայացնելով հայկական դիզայնը աշխարհի ամենահայտնի բեմերից մեկում։