ԱՄՆ էներգետիկայի նախարարը կանխատեսել է Իրանում ռազմական գործողության տևողությունը

ԱՄՆ-ի ռազմական գործողությունը Իրանի դեմ, հավանաբար, կշարունակվի ևս մի քանի շաբաթ, հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

«Կարծում եմ՝ սա ամենահավանական ժամանակային հորիզոնն է», – NBC News-ին ասել է Ռայթը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը պլանավորում է Իրանի դեմ ռազմական գործողությունը երկարաձգել ևս մի քանի շաբաթով։

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն «ոչնչացրել է Իրանի ռազմական ներուժի հիմնական տարրերը», այդ թվում՝ ռազմածովային ուժերը, ավիացիան և հեռահար հրթիռային համակարգերը, ինչպես նաև դրանց արտադրության ենթակառուցվածքները։

Leave a Comment