Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմն արժանացել է 4 «Օսկար»-ի

Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը 4 «Օսկար» է ստացել

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորներ» ֆիլմը 2026 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է չորս «Օսկար» մրցանակի։

Ֆիլմը հաղթել է «Լավագույն դերասան» (Մայքլ Բ․ Ջորդան), «Լավագույն օրիգինալ սցենար» (Ռայան Քուգլեր), «Լավագույն օրիգինալ երաժշտություն» (Լյուդվիգ Գյորանսոն) և «Լավագույն օպերատորական աշխատանք» (Օթումն Դուրալդ Արկապո) անվանակարգերում։

Սև Օհանյանի, Ռայան Քուգլերի և Զինզի Քուգլերի պրոդյուսերությամբ ստեղծված ֆիլմը նաև սահմանել էր «Օսկար»-ի ռեկորդ՝ ներկայացվելով 16 անվանակարգում։ «Մեղավորներ»-ը տարվա ամենահաջողակ ֆիլմերից մեկն է դարձել՝ համաշխարհային կինովարձույթում հավաքելով մոտ 368 միլիոն դոլար։

Leave a Comment