Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մեղադրել է Թրամփին, Ռուսաստանին և Օրբանին Եվրամիությունը ոչնչացնելու փորձի մեջ։
«Ռուսաստանը, ամերիկյան MAGA կուսակցությունը և Օրբանի գլխավորած եվրոպական աջերը ցանկանում են ոչնչացնել ԵՄ-ն։ Սա աղետ կլինի Լեհաստանի համար։ Ես ամեն ինչ կանեմ նրանց կանգնեցնելու համար»,– հայտարարել է նա։
Տուսկը ընդգծել է, որ Լեհաստանի կառավարությունը մտադիր է շարունակել ջանքերը՝ պաշտպանելու եվրոպական միասնությունը և պահպանելու կայունությունը ԵՄ-ի շրջանակներում։