Իսրայելի ռազմաօդային ուժերը օրվա ընթացքում հարվածել են ավելի քան 200 տարբեր թիրախների արևմտյան և կենտրոնական Իրանում։ Այս մասին հայտնել է Իսրայելի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
Իսրայելի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ հիմնական թիրախներն էին հրթիռային կայանքները և հակաօդային պաշտպանության համակարգերը։ Հարվածներ են հասցվել նաև Իրանի հրամանատարական կենտրոններին, զենքի պահեստներին և զենքի գործարաններին, հայտնել է Իսրայելի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։