16-ամյա Դոումենը՝ Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ խաղացող



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին            

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մաքս Դոումենը դարձել է Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ։

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղում Դոումենը «Էվերտոնի» դարպասը գրավել է  16 տարեկան եւ 73 օրականում, հաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ «Արսենալը» հաղթել էր 2:0 հաշվով։

Նախորդ ռեկորդը պատկանում էր Ջեյմս Վոնին, որը 2005 թվականին «Էվերտոնի» կազմում աչքի էր ընկել 16 տարեկան եւ 270 օրականում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment