Երեք քուվեյթցի զինծառայողներ վիրավորվել են, երբ իրանական անօդաչու թռչող սարքերի բեկորները ընկել են Քուվեյթի տարածքում։ Այս մասին հայտնել երկրի պաշտպանության նախարարություն X-ում:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ՀՕՊ համակարգը հայտնաբերել է թշնամու 14 անօդաչու թռչող սարքերի թռիչք, որոնք խախտել են երկրի օդային տարածքը, որոնցից ութը ոչնչացվել են։ Ընկնող բեկորները որոշակի նյութական վնաս են պատճառել, իսկ երեք զինծառայողներ ստացել են աննշան վնասվածքներ», – ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։