Օրբան. ԵՄ-ն պատրաստվում է պատերազմի, իսկ Հունգարիան կմնա անվտանգության կղզյակ

ԵՄ առաջնորդները պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի հետ և մտադիր են շարունակել ռազմական գործողությունները Ուկրաինայում, սակայն Հունգարիան չի մասնակցի և կմնա խաղաղության և անվտանգության կղզյակ այսօրվա անկայուն և վտանգավոր աշխարհում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ընդգծելով, որ իր կուսակցությունը՝ «Ֆիդես»՝ Հունգարիայի քաղաքացիական միությունը, ակնկալում է հաղթել ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրություններում և մնալ իշխանության գլուխ ևս չորս տարի։

«Դժվար ժամանակներ են գալիս, պատերազմ է մոտենում։ Եվրամիությունն արդեն անցել է պատերազմական տնտեսության և ցանկանում է ավելի շատ գումար, զենք և զինվորներ ուղարկել Ուկրաինա։ Մենք չենք կարող կանխատեսել այն օրը կամ ժամը, երբ ԵՄ առաջին զինվորը կհայտնվի Ուկրաինայի տարածքում, բայց դա տեղի կունենա, և մենք պետք է հեռու մնանք դրանից։ Ես խոստանում եմ պահպանել Հունգարիան որպես խաղաղության և անվտանգության կղզի այս անկայուն աշխարհում», – ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում հազարավոր մարդկանց մասնակցությամբ «Խաղաղության երթ»-ից հետո անցկացված հակապատերազմական հանրահավաքում։

Նրա խոսքով՝ հունգարացիները գիտեն, թե ինչ է պատերազմը։ «Մենք նման ճակատագիր չենք ուզում մեր երեխաների համար», – հայտարարել է Օրբանը, որի ելույթը հեռարձակվել է հունգարական հեռուստատեսությամբ։ Նա վստահեցրել է, որ հունգարացի երիտասարդությունը կնվիրի իր կյանքը Հունգարիային, այլ ոչ թե կմեռնի Ուկրաինայի համար։

Օրբանը նախկինում բազմիցս հաստատել է, որ քանի դեռ նա մնում է վարչապետ, Հունգարիան չի տրամադրի ռազմական օգնություն Ուկրաինային, չի ուղարկի զենք կամ չի ֆինանսավորի Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտությունը։

Leave a Comment