Իսրայելի ԱԳՆ. Առաջիկա օրերին Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում

Իսրայելը մոտ ապագայում չի պլանավորում Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսել։ Արտգործնախարար Գիդեոն Սաարն այս հայտարարությունն արել է ճեպազրույցի ժամանակ։

«Մենք (Իսրայել – խմբ.)  մտադիր չենք մոտակա օրերին ուղիղ բանակցություններ վարել Լիբանանի կառավարության հետ», – ասել է նա։

Նրա խոսքով՝ Իսրայելը «ակնկալում է, որ Լիբանանի կառավարությունը լուրջ քայլեր կձեռնարկի՝ «Հըզբոլլահի» կողմից Իսրայելի վրա կրակոցները դադարեցնելու համար»։

Leave a Comment