
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է 9/11-ի նման սադրանք՝ Թեհրանին մեղադրելու համար։
«Ես լսել եմ, որ Էփշթեյնի ցանցի մնացած անդամները դավադրություն են մշակել՝ սեպտեմբերի 11-ի նման միջադեպ ստեղծելու և դրա համար Իրանին մեղադրելու համար: Իրանը սկզբունքորեն դեմ է նման ահաբեկչական ծրագրերին և պատերազմ չունի ամերիկյան ժողովրդի հետ»,- գրել է նա X-ի
իր էջում:
Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամները ահաբեկչական հարձակումներ են կազմակերպել ԱՄՆ-ում՝ առևանգելով 4 մարդատար ինքնաթիռ, ինչի արդյունքում զոհվել է 2977 մարդ: