Անգլիայի Պրեմիեր լիգան այլևս աշխարհի լավագույնը չէ. Գվարդիոլա



Սպորտ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է անգլիական ակումբների գրանցած անհաջող արդյունքներին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումներում։

​«Նախկինում Անգլիան աշխարհի լավագույն լիգան էր, մենք լավագույնն էինք: Բայց շաբաթվա կեսին տեղի ունեցածից հետո այլևս չի կարելի այդպես ասել: Ես միևնույն է վստահ եմ, որ մենք անհավանական լիգա ունենք, պարզապես կարող էինք շատ ավելի լավ հանդես գալ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն:

​Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» 0-3 հաշվով զիջել է Մադրիդի «Ռեալին»: Մադրիդի «Ատլետիկոն» 5-2 հաշվով ջախջախել է Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ թուրքական «Գալաթասարայը» նվազագույն՝ 1-0 հաշվով առավելության է հասել «Լիվերպուլի» նկատմամբ:

​Մեկ այլ դիմակայությունում Լոնդոնի «Արսենալին» հաջողվել է խուսափել Լևերկուզենի «Բայերի» դեմ արտագնա խաղում պարտությունից. լոնդոնցիները հանդիպման վերջնամասում հաշիվը հավասարեցրել են անվրեպ իրացրած 11-մետրանոց հարվածի շնորհիվ (1-1):

​Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի պատասխան խաղերը կկայանան մարտի 17-ին և 18-ին։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment