Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն մտահոգում ԱՄՆ-ում վառելիքի գները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրեն չի մտահոգում ԱՄՆ-ում վառելիքի բարձր գների ազդեցությունը 2026 թվականի նոյեմբերի միջանկյալ ընտրությունների արդյունքների վրա։

«Ես ընդհանրապես մտահոգված չեմ», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում:

Սպիտակ տան ղեկավարը համոզված է, որ վառելիքի գները, ի վերջո, «կլինեն ավելի ցածր, քան եղել են» Իրանի դեմ ռազմական գործողությունից առաջ։

Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով՝ ԱՄՆ-ում վառելիքի մեկ գալոնի (3.785 լիտր) միջին գինը ներկայումս կազմում է 3.68 դոլար։ Ընդամենը մեկ ամիս առաջ գինը կազմում էր 2.90 դոլար։

Ամերիկացի առաջնորդը հաճախ է ԱՄՆ-ում բենզինի ցածր գները մեջբերել որպես իր էներգետիկ քաղաքականության հաջողության ապացույց։ Ինչպես նախկինում հաղորդել էր CNN-ը, ԱՄՆ վարչակազմը սկզբում հույս ուներ բենզինի ցածր գներն օգտագործել որպես Հանրապետական ​​կուսակցության համար գլխավոր առավելություն նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից առաջ։

Leave a Comment