Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա–Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են 25-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Kia Optima» մակնիշի և 19-ամյա Արթուր Ս․-ի վարած «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հայտնվել կանաչ սիզամարգում՝ հարվածելով ու կոտրելով գովազդային ցուցանակը և դրա մոտ կայանված ինքնագլորը։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment