Լիբանանի շիական «Հըզբոլլահ» շարժման ստորաբաժանումները ևս մեկ «զանգվածային հրթիռային հարձակում» են իրականացրել իսրայելական զորքերի դեմ՝ հարավային Լիբանանի սահմանային Ադեյսի քաղաքի մոտ։ Այս մասին հայտնել է «Ալ Ջազիրան»։
Ավելի վաղ շարժումը հայտարարել էր, որ կրակ է բացել իսրայելական զորքերի վրա՝ իսրայելական Ավիվիմ քաղաքի զորանոցում։
Մարտի 14-ին «Հըզբոլլահը» հայտարարել էր, որ հրթիռային հարձակում է իրականացրել իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի դեմ՝ Արևմտյան Գալիլեայում գտնվող Մաալոտ Թարշիհ քաղաքում։