ԱԳՆ խոսնակը ներկայացրել է Ասիայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ թարմ տվյալներ

Iravaban.net–ի փոխանցմամբ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է  Մերձավոր Արևելքով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման հետևանքով Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի միջոցով նոր թարմացումները։

Հնդկաստանում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, ևս 12-ը՝ Շրի Լանկայում, ովքեր նախատեսում են մեկնել ավելի ուշ: Նյու Դելիում դեսպանությունը ստանում է փոքրաթիվ զանգեր՝ հիմնականում տեղեկատվություն ստանալու նպատակով:

Թաիլանդում է գտնվում ՀՀ 20 քաղաքացի, որոնցից 5-ն ունեն թռիչքի տոմսեր և օրերս կմեկնեն։ Մյուսներն առաջիկա օրերին մեկնելու մտադրության մասին չեն տեղեկացրել։

Վիետնամում է գտնվում ՀՀ 3 քաղաքացի։

Թաիլանդում (նստավայրը՝ Պեկին) և Վիետնամում ՀՀ դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով, դեսպանությունների կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր։

Leave a Comment