Նոր տվյալներ` Ասիական երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ

Մերձավոր Արևելքով տարանցիկ չվերթների չեղարկման կամ հետաձգման հետևանքով Ասիական տարածաշրջանի մի շարք երկրներում ժամանակավորապես մնացել են ՀՀ քաղաքացիներ։ Ինչպես հայտնում է ԱԳՆ-ն, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի արդյունքում ներկայացվել են վերջին տվյալները նրանց թվի և իրավիճակի վերաբերյալ։

Նշվում է, որ Հնդկաստանում ներկայում գտնվում է ՀՀ 20 քաղաքացի, ևս 12-ը՝ Շրի Լանկայում, որոնք նախատեսում են ավելի ուշ մեկնել։ Նյու Դելիում Հայաստանի դեսպանությունը ստանում է փոքրաթիվ զանգեր՝ հիմնականում տեղեկատվություն ստանալու նպատակով։

Թաիլանդում գտնվում է ՀՀ 20 քաղաքացի, որոնցից 5-ը արդեն ունեն թռիչքի տոմսեր և առաջիկա օրերին նախատեսում են մեկնել։ Մյուս քաղաքացիները առայժմ չեն տեղեկացրել մոտ օրերս երկիրը լքելու մտադրության մասին։

Վիետնամում գտնվում է ՀՀ 3 քաղաքացի։

Միաժամանակ հաղորդվում է, որ Թաիլանդում (նստավայրը՝ Պեկին) և Վիետնամում ՀՀ դեսպանություններին ՀՀ քաղաքացիները դիմել են մուտքի արտոնագրերի ժամկետի երկարաձգման խնդրանքով։ Դեսպանությունների կողմից իրականացվում են անհրաժեշտ քայլեր խնդրի լուծման ուղղությամբ։

Leave a Comment