Վարչությունը որոշում կայացրեց, և ես ասել եմ, որ ինքս եմ հայտարարելու, որ Հայկն է Երևանի քաղաքապետի թեկնածուն։ Ինձ համար վատ էր, դժվար էր, անարդար էր։ Այս մասին Tete A Tete-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ինձ վարչապետը մի հետաքրքիր բան ասեց, ասեց գնա ԱԺ, աշխատի, արա այն, ինչ ես եմ արել մինչ այս պահը։ Խոսակցությունը եղել է վարչության նիստից անմիջապես հետո և ես դրանից հետո գնացել եմ անելու դա։ Այո, եղել է վիրավորվածություն Հայկ Մարությանից, որովհետև տենց անարդար էր գալ և մխրճվել այդ պրոցեսի մեջ ու օգտագործելով իր «Կարգին հաղորդման» անցյալը, նժարը փոխել իր կողմ և դրանով դառնալ քաղաքապետ, որը հետագայում ապացուցեց, որ սխալ էր։
Եթե հեղափոխությունը տեղի չունենար, Հայկի կյանքում ոչ մի բան չէր փոխվելու, ու ինքը դա շատ լավ գիտեր։ Ու ինքը հիմա իրեն վերագրում է, ինչ-որ լինի ինքն է հեղափոխություն արել»,-ասել է Ալեն Սիմոնյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: