Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան մտադիր է դուրս մնալ Մերձավոր Արևելքի հակամարտությունից՝ չնայած բոլոր սադրանքներին։
«Գիտեմ, որ մեզ սադրում են և կշարունակեն սադրել։ Բայց սա մեր նպատակն է՝ մենք ուզում ենք դուրս մնալ այս պատերազմից», – ասել է նա։
Գործակալության տվյալներով՝ Ֆիդանը հայտարարել է, որ առկա տվյալների համաձայն՝ Թուրքիայի կողմից նախկինում որսացված հրթիռները արձակվել են Իրանի կողմից, չնայած Թեհրանը հերքում է դա։ Արտաքին գործերի նախարարը նաև բացառել է այս փուլում Իրանին ռազմական պատասխանի հնարավորությունը, հավելում է Associated Press-ը։