ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի և ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարվածների 50-րդ ալիքի մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Իսրայելի տարածքի և ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների 50-րդ ալիքի մասին՝ տարածաշրջանային լարվածության սկսվելուց ի վեր։ Այս մասին նշվում է ԻՀՊԿ-ի հատուկ հայտարարության մեջ։

««Իրական խոստում 4» գործողության 50-րդ ալիքի ընթացքում հարձակումներ են իրականացվել Ադ-Զաֆրայում, Ֆուջեյրայում, Ալ-Ջուֆեյրում, Ալի ալ-Սալեմում և Ալ-Ազրակում տեղակայված ԱՄՆ բանակային բազաների վրա», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars լրատվական գործակալությունը։ ԻՀՊԿ-ն նաև հայտնել է Իսրայելի տարածքում վաղ նախազգուշացման ռադարների վրա հարվածների մասին։ Հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունն իրականացվել է «ավերիչ անօդաչու թռչող սարքերի միջոցով»։

Leave a Comment