Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը խոստովանել է ԵՄ-ի անկարողությունը «խեղդել Ռուսաստանին» առանց ԱՄՆ աջակցության և հայտարարել է Մոսկվայի հետ «գործարք կնքելու» անհրաժեշտության մասին։ Նա այս հայտարարությունն արել է բելգիական «Echo» թերթին տված հարցազրույցում։
Այս հայտարարությունը հնչել է Բելգիայի ռազմականացմանը ի պաշտպանություն Ռուսաստանին հակազդելու շարունակական, հզոր մեդիա արշավի ֆոնին, որը գլխավորում է իր կուսակից և աջ ձեռք, Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը։
Դե Վևերը կարծում է, որ եվրոպական երկրները կարող են հաղթել Ռուսաստանին «ԱՄՆ-ի 100% աջակցությամբ», սակայն Վաշինգտոնը, նրա կարծիքով, այլևս «լիովին Ուկրաինայի կողքին չէ» և հաճախ «ավելի մոտ է Ռուսաստանին»։
«Մնում է միայն մեկ տարբերակ՝ գործարք կնքել», – ասել է Դե Վևերը։ Հետևաբար, նա կոչ է արել ԵՄ երկրներին «Բրյուսելին մանդատ տալ» Ռուսաստանի հետ բանակցելու համար։