Reuters. Միացյալ Նահանգները մերժել է արաբական միապետությունների ջանքերը՝ տարածաշրջանում հրադադարի միջնորդության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է Պարսից ծոցի երկրների ջանքերը՝ Մերձավոր Արևելքում հրադադար հաստատելու համար։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ Իրանը, իր հերթին, պատրաստ չէ քննարկել հրադադարի հարցը, քանի դեռ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են ինտենսիվ ռմբակոծությունները և հրաժարվում են համաձայնվել պատճառված վնասի մասնակի փոխհատուցմանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Օմանը, որը մինչև ռազմական գործողությունների սկսվելը միջնորդ էր Թեհրանի և Վաշինգտոնի միջև, մի քանի անգամ փորձել է բացել հաղորդակցության ուղի երկրների միջև, սակայն Սպիտակ տունը հստակեցրել է, որ հետաքրքրված չէ։

Գործակալությունը շեշտել է, որ Թրամփը մտադիր է շարունակել ռազմական արշավը։ «Նա հիմա հետաքրքրված չէ բանակցություններով։ Մենք շարունակելու ենք մեր առաքելությունը։ Հնարավոր է՝ մի օր բանակցությունները սկսվեն, բայց ոչ հիմա», – հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյան։

Leave a Comment