Հորմուզի նեղուցը փակ է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի համար. Արաղչի

Իրանը չի փակել Հորմուզը. նեղուցով անցումը արգելված է միայն ԱՄՆ-ի և Իսրայելի լցանավերի համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Հորմուզի նեղուցը բաց է, այն փակ է միայն մեր թշնամիներին պատկանող նավերի համար, նրանց համար, ովքեր հարձակվում են մեզ և մեր դաշնակիցների վրա։ Մյուսները կարող են անցնել, բայց, իհարկե, շատերը նախընտրում են չանել դա անվտանգության նկատառումներից ելնելով։ Կարող եմ միայն ասել, որ նեղուցը փակ է միայն ամերիկյան և իսրայելական նավերի և տանկերների համար», — ասել է նա MS Now հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Արաղչին նշել է, որ «շատ լցանավեր և նավեր» են անցնում Հորմուզի նեղուցով։

Ավելի վաղ Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին հայտնել էր, որ Թեհրանը Հորմուզի նեղուցով անվտանգ անցում է ապահովել Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող նավերի համար։

Leave a Comment