Իրանը կհարվածի ամերիկյան էներգետիկ ընկերությունների ենթակառուցվածքներին Իսլամական Հանրապետության նավթային օբյեկտների վրա հարվածների դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Մեր զինված ուժերը կպատասխանեն մեր նավթային և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում։ Նրանք կհարվածեն տարածաշրջանի ցանկացած էներգետիկ ենթակառուցվածքի, որը պատկանում է ամերիկյան ընկերությանը կամ որի բաժնետոմսերը պատկանում են ամերիկյան ընկերությանը», – ասել է նա MS Now հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Արաղչին նաև հավելել է, որ ԱՄՆ-ն հարվածում է Իրանին Իսլամական Հանրապետությանը հարևան երկրների տարածքից։
«Երեկ երեկոյան նրանք (ԱՄՆ-ն ) հարձակվել են Խարք կղզու և Աբու Մուսա կղզու վրա՝ HIMARS կայանքների օգնությամբ։ Նրանք դա արել են մեր հարևանների տարածքից։ Չափազանց պարզ է, որ նրանք այժմ օգտագործում են մեր հարևանների տարածքը՝ մեզ հրթիռներով հարձակվելու համար։ Երեկ երեկոյան հարվածները հասցվել են ԱՄԷ-ի երկու վայրերից», – ասել է նա։