Fars. Սպահանում գործարանի վրա հարձակման հետևանքով 15 մարդ է զոհվել

Իրանի Սպահան քաղաքում գտնվող գործարանի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը։

Նրա տվյալներով՝ հարվածը հասցվել է այն ձեռնարկությանը, որը զբաղվում է սառնարանային և ջեռուցման սարքավորումների արտադրությամբ։

Leave a Comment