Մահացել է փիլիսոփա, սոցիոլոգ Յուրգեն Հաբերմասը



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


Մահացել է փիլիսոփա, սոցիոլոգ  Յուրգեն Հաբերմասը: Նա ժամանակակից ամենաազդեցիկ քաղաքական մտածողներից մեկն էր։

Յուրգեն Հաբերմասը ծնվել է 1929 թվականի հունիսի 18-ին Դյուսելդորֆ քաղաքում։ 1949-ից մինչև 1954 թվականը ուսումնասիրել է փիլիսոփայություն, պատմություն, հոգեբանություն, գերմանական գրականություն և տնտեսագիտություն Գյոթինգենում, Ցյուրիխում և Բոննում: Նա դասավանդել է, մասնավորապես, Հայդելբերգի համալսարանում և Ֆրանկֆուրտի համալսարանում, ինչպես նաև եղել է Մաքս Պլանկի ինստիտուտի տնօրենը։

1964 թվականին Հաբերմասը գլխավորել է փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոնը Ֆրանկֆուրտի համալսարանում: Եղել է Ֆրանկֆուրտյան քննադատական դպրոցի տեսաբանների երկրորդ սերնդի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը (նեոմարքսիզմ), որը մեծ ազդեցություն է ունեցել Եվրոպայի ձախ ուժերի վրա։ Այդ դպրոցի ներկայացուցիչներից էր նաև Թեոդոր Ադոռնոն՝ տոտալիտար ռեժիմների  քննադատը։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment