Հայաստանում մարտի 14-ի ցերեկը որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում է Հիդրոմետեորոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնը։
Լեռնային շրջաններում կտեղա ձյուն, իսկ հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյուն և անձրև։ Մարտի 15–16-ին առանձին վայրերում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում են նաև բուք, հորիզոնական տեսանելիության նվազում և ճանապարհներին մերկասառույց։
Տեղումները կշարունակվեն մինչև մարտի 17-ը։ Օդի ջերմաստիճանը մարտի 14–16-ի գիշերներին աստիճանաբար կբարձրանա 7–10 աստիճանով։ Քամին՝ հյուսիս-արևելյան, 2–5 մ/վ արագությամբ։ Մարտի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում մարտի 14-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, իսկ ցերեկը կլինի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կկազմի +10-ից +12 աստիճան։ Թաց ձյան և անձրևի տեսքով տեղումներ են սպասվում մինչև մարտի 17-ը։ Մարտի 18-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +2-ից +6 աստիճան, Կոտայքի մարզում՝ +3-ից +6։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +2-ից +5 աստիճան, իսկ Լոռու մարզում, մոնիթորինգի տվյալներով, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +5-ից +8 աստիճանի սահմաններում։
Տավուշի մարզում ցերեկային ջերմաստիճանը կանխատեսվում է +6-ից +9 աստիճան։ Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է +0-ից +3 աստիճան։ Արարատի մարզում օդի ջերմաստիճանը կհասնի +10-ից +13 աստիճանի, Արմավիրում՝ +11-ից +14։ Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +2-ից +5 աստիճան, Սյունիքում՝ 0-ից +2։
Ըստ Yandexի՝ Արցախում մարտի 14-ին սպասվում է ամպամած եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +8 աստիճան։
