
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով, հայտնում են ԱԳՆ–ից։
Նշվում է, որ դեսպանության թեժ գծի զանգերը որոշակիորեն նվազել են. դրանք հիմնականում վերաբերում են ԻԻՀ-ՀՀ սահմանի անցանելիությանը և Իրանում գտնվող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հարցմանը:
«Այս պահի դրությամբ ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացիներին դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն»,–ասված է հաղորդագրությունում: