Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհված բուժաշխատողների թիվը հասել է 26-ի

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ իրականացված հարվածների հետևանքով բժշկական աշխատողների թիվը հասել է 26-ի, վիրավորվել է ավելի քան 50 մարդ։

«Մարտի 2-ից մինչև այսօր զոհված բժշկական աշխատողների ընդհանուր թիվը հասել է 26-ի, վիրավորվել է 51-ը։ Սա թշնամու (Իսրայելի) բռնի գործողությունների հստակ ապացույցն է», – ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Ուրբաթից շաբաթ գիշերը Լիբանանի հարավում գտնվող բժշկական կենտրոնի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով զոհվել է 12 բժշկական աշխատող։

Leave a Comment