Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի

Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի

Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Նրանց թվում էին Կատարից Սաուդյան Արաբիայով տեղափոխված ՀՀ 10 քաղաքացիները, ովքեր Կատարում էին մնացել իրենց թռիչքների չեղարկման հետևանքով:

Նշվում է, որ Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը Կատարից ժամանած՝ չվերթի ուղևոր հանդիսացող 10 ՀՀ քաղաքացիներին դիմավորել է սահմանակետում։ Ապահովված էր նրանց անվճար տեղափոխումը մինչև Մասկատի օդանավակայան, որտեղ դեսպանության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment