Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Աշոտ Խաչատրյանը (72 կգ) Սերբիաjում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մեծ` 10:0 հաշվով 1/8 եզրափակչում հաղթել է Թուրքիայի մասնակից Մուհամմեթ Գոչմենին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Խաչատրյանն այսպիսով նվաճել է քառորդ եզրափակչի ուղեգիր:
Զրենյանին քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնութան քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը Օլիվեր Պրադան է։
Հայ մարզիկներն այս առաջնությունում 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ էին նվաճել:
