«Բարսելոնան» հայտարարել է Գավիի՝ թիմ վերադառնալու մասին։ 21-ամյա կիսապաշտպանը կարող է խաղալ «Սևիլյայի» դեմ Լա Լիգայում։
Գավին բացակայում էր օգոստոսից՝ ծնկի խնդիրների պատճառով. նա վիրահատության է ենթարկվել սեպտեմբերին։ Նախկինում նա բաց էր թողել գրեթե մեկ տարի նույն ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։
