Իսրայելական բանակը պնդում է, որ ոչնչացրել է Իրանի տիեզերական գործակալության գլխավոր հետազոտական կենտրոնը և հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող գործարանը։
«Իսրայելի պաշտպանության ուժերը ոչնչացրել են Իրանի տիեզերական գործակալության գլխավոր հետազոտական կենտրոնը և հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող գործարանը», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
Բանակը հավելել է, որ կենտրոնում, ենթադրաբար, տեղակայված են եղել ռազմավարական լաբորատորիաներ, որոնք օգտագործվել են հետազոտությունների, մասնավորապես՝ ռազմական արբանյակների մշակման համար՝ մի շարք նպատակներով, «ներառյալ հսկողությունը, հետախուզական տվյալների հավաքագրումը և Մերձավոր Արևելքում օբյեկտների թիրախավորումը»։