Քաղաքացիների ընդունելությունը Ազգային ժողովում կկազմակերպվի նաև առցանց եղանակով։ Օրենսդրական փաթեթը ներկայացրել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը։ Նա փոփոխություններ է առաջարկում պատգամավորի գործունեության մասին և նաև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքներում։ Նախագծի հիմքում սեփական փորձն է։
«Ես հասկանալով նաև մատչելիության, հասանելիության խնդիրները, իմ գործունեության ընթացքում, որպես պատգամավոր ընդունելություններ եմ կազմակերպել, բացի հիմնական ընդունելությունը, որ սահմանված է օրենքով, կազմակերպել եմ նաև առցանց եղանակ։ տեսակապի միջոցով տարբեր հարթակների, նախապես գրանցելով քաղաքացիներին», ֊ Հանրային հետ զրույցում նշել է Բաթոյանը։
Խորհրդարանի աշխատակազմի տվյալով 2024-25 թվականներին Ազգային ժողով այցելած քաղաքացիների մեծ մասը եղել է Երևանից, շատ քիչ տոկոս են կազմել այցերը մարզերից։
Օրենքի ընդունումից հետո անհրաժեշտ կլինի փոփոխել նաև խորհրդարանի ներքին ընթացակարգը, որով կարգավորվում է գործընթացը։ Օրենսդիրների հետ հեռակապով հանդիպելու առաջարկը ըստ Բաթոյանի գալիս է քաղաքացուց, որը դժգոհել է, թե պատգամավորները հասանելի չեն, առաջարկել է թեկուզ տաննայից կազմակերպեն կամ հանդիպեն տեսակապով։