Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել 2026 թվականի փետրվարի 7-ին։
Ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով գույք կամ ծառայություն տալը, խոստանալը կամ բարեգործություն հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը։
«Այսպես, քեզ չեն օգնում, փորձում են ազդել քո կամքի վրա։ Բարեգործության քողի տակ թաքնված ազդեցությունը մերժիր, քանի որ ազատ ընտրությունը չի վաճառվում։
Սա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված ընտրական հանցագործություն է, որի հետևանքն անապահով ապագան է։ Եթե հանդիպել ես նմանատիպ դեպքերի, ապա մի լռիր, դիմիր հակակոռուպցիոն կոմիտե։ Հանցագործության մասին հաղորդում կարող եք ներկայացնել հակակոռուպցիոն կոմիտե արդյունքում կամ էլեկտրոնային եղանակով կամ էլ զանգահարելով կոմիտեի թեժ գիծ », ֊նշվում է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։