ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Մեքսիկայի իշխանություններին ընդունել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իր օգնության առաջարկը՝ պնդելով, որ երկիրը վերահսկվում է կարտելների կողմից։
«Նա ( Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը – խմբ.) չպետք է մերժի իմ օգնությունը։ Ես առաջարկեցի ազատվել Մեքսիկայի կարտելներից։ Ինչ-ինչ պատճառներով նա չի ուզում դա անել։ Ես նրան շատ եմ սիրում, բայց նա պետք է ազատվի կարտելներից, քանի որ անկախ նրանից՝ մեզ դուր է գալիս, թե ոչ, նրանք են կառավարում Մեքսիկան։ Մենք չենք կարող դա թույլ տալ», – լրագրողներին ասել է Թրամփը։