ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ առաջարկում է 10 միլիոն դոլար պարգևատրում Իրանի առաջնորդների, մասնավորապես՝ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին տեղեկատվության համար։
««Արդարադատության համար պարգևատրում» ծրագիրը մինչև 10 միլիոն դոլար է առաջարկում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և դրա մի քանի ստորաբաժանումների հիմնական առաջնորդների մասին տեղեկատվության համար», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Խամենեին գլխավորում է ԱՄՆ-ի կողմից հետաքրքրության առարկա դարձած իրանցի առաջնորդների ցանկը։
Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկված է 10 մարդ։