ՀՀ-ին «գաղտնի» փոխանցված ադրբեջանական դիրքը. Դավիթ Գալստյան

ՀՀ իշխանություննևը գաղտնի էին/են պահում էն, որ Ադրբեջանը Հայաստանին դիրք ա փոխանցել Տավուշում «սահմանազատման» ընթացքում։

Առաջի հայացքից թվում ա թե՝ «լավ լուր ա/փիառ ա, ինչի՞ պտի թաքցնեին»։ Դրան կհասնենք, բայց սկսենք սկզբից։

* Բաղանիս-Բերքաբեր հատվածում «սահմանազատումը» արվել ա, բնականաբար, Ադրբեջանի պահանջով, որպիսի ինքը վերահսկողություն ստանա Խորհրդային Ադրբեջանի 4 նախկին սահմանային գյուղերի տարածքի նկատմամբ։

* Արդյունքում տարածքներ ու բազմաթիվ դիրքեր, փաստացի, զիջել ա միայն ՀՀ-ն։ Ստեղ կա մի հատ «բայց»։

* Ես հայտնաբերել էի, որ ըստ պաշտոնապես հրապարակված քարտեզի ոչ միայն ՀՀ-ն պետք ա դիրք զիջի, այլ նաև Ադրբեջանը։

* Չար լեզուները պնդում էին, որ Ադրբեջանը պետք ա զիջեր 3 դիրք, ինչը (ըստ քարտեզի) շատ տրամաբանական ա։ Բայց զոռով-շառով մեկին են համաձայնել (ընթացքում խառը բաներ ա էղել):

* Հետագայում ես ստացա սկզբից ոչ պաշտոնական, հետո կիսապաշտոնական / ոչ հրապարակային հաստատումներ, որ ՀՀ-ն մի դիրք ա ստացել։

* Որոշ ժամանակ առաջ հնարավորություն ունեցա բարձրաստիճան սահմանապահներից մեկից հետաքրքրվել՝ ինչի են թաքցրել էս դիրքի ստանալու փաստը (իմանալով պատասխանը)։

Ասեց մոտավորապես՝ «չէ, ինչն ենք թաքցրել, ոչ մի թաքուն բան, բացահայտ ա էղել․․․»։

* Դրանից հետո չալարեցի, գտա հարցումը, որը ուղարկել եմ ԱԱԾ դեռ 2024 թ․ մասիսին։

«Արդյոք հետ է քաշվել 41° 4’11.99″N 45° 9’37.18″E կոորդինատներով ադրբեջանական դիրքը․․․»։

Ի պատասխան ստացել եմ սա․

«ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը թույլատրելի սահմմաներում արդեն իսկ պարզաբանումներ ներկայացրել է ս․թ․ մայիսի 16-ին Հանրային ՀԸ կողմից եթե հերառձակված հաղորդման ընթացքում»։

* Հարցազրույցում, որում խոսվում էր նաև թե, «ով ինչ ա ստանում» մասին, բնականաբար, որևէ տեղեկություն դիրք ստանալու/հետ քաշվելու մասին չկար։

Կար մի քանի մանիպուլյատիվ պնդումներ այլ թեմաներով, բայց էդ ուրիշ պատմություն ա։ (հղումը՝ մեկնաբանություններում):

* Լավ, բա ինչի՞ էին թաքցնում։

Պատճառը էն ա, որ եթե էս տեղեկատվությունը հասանելի դառնար Ադրբեջանում լայն զանգվածներին/իշխանության այլ թևերին, ապա կարող ա դժգոհության ալիք բարձրանար («մենք հաղթել ենք, խի ենք բան զիջում»), չէ որ Ալիևի հռետորաբանությունը տենց բան չէր նախատեսում։

Ու Ադրբեջանը կարող ա փոշմաներ։

* Ի դեպ, իշխանական թևի / պատգամավորների «Կիրանցում բոլորը գոհ են» ինքնամոռաց թեզն ու շուխուրը (գյուղապետի կոնտեքստից կտրած բառերով) Ադրբեջանում բարձրացված դժգոհության պատճառով աշխատեց ի վնաս կիրանցեցիների։

*** Քարտեզ

* Քարտեզի աջ մասում նշված ա Ադրբեջանի կողմից ՀՀ-ին փոխանցված դիրքը (շրջանակի մեջ, գիծ քաշած ադրբեջանական դրոշով)։

Ներքևի / կենտրոնական մասում նշված ա Ադրբեջանին փոխանցված հայկական դիրքերից միայն մեկը (մյուսները այլ հատվածներում են):

* Տակտիկական տեսանկյունից (իմ սուբյեկտիվ կարծիքով) Ադրբեջանին փոխանցված դիրքը ավելի կարևոր ա ոչ միայն ստացած, այլ նաև մնացած Բերքաբերի ջրամբարից արևելք (աջ) գտնվող դիրքերից։

Դիրքը բարձունքի վրա ա, այստեղից տեսանելի/վերահսկելի են թե նշված դիրքերը, թե դեպի դրանք տանող ճանապարհը։

* Էդ պատճառով (չար լեզուների պնդմամբ) առաջացել են որոշ լոգիստիկ բարդություններ (․․․):

Երևի էսքանը․․․

P.S. Գեղարքունիքի քննարկվող դիրքի մասին գրել էի 2025 թ․ սեպտեմբերին (էդ էլ կդնեմ մեկբանանություններում):

Դավիթ Գալստյան, լրագրող

Leave a Comment