Էրդողան. Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար

Թուրքիան պատրաստ է դիմակայել բոլոր սպառնալիքներին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում՝ Ռամադանի ավանդական իֆտարի ընթրիքի ժամանակ։

«Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ անվտանգության միջոցներ մեր օդային տարածքը խախտելու ցանկացած սպառնալիքի դեմ, ինչպես որ տեղի ունեցավ երեկ երեկոյան», – ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով Իրանից արձակված հրթիռի Թուրքիայի վրայով խոցման միջադեպը։ «Մեր գլխավոր խնդիրն է պաշտպանել մեր երկիրը այս կրակի թակարդից», – նշել է նախագահը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ուրբաթ օրը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը ոչնչացրել են Իրանից արձակված հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք Միջերկրական ծովում։ Սա մարտի 4-ից ի վեր երրորդ նմանատիպ միջադեպն է։

Leave a Comment