Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունն ավարտվել է․ փաստաբան



Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը։ Դատավոր Վարդգես Ստեփանյանը գնաց խորհրդակցական սենյակ։ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին։ Տեղեկությունը հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում էր  Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment