Ավարտվել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի հարցի քննությունը • Tribune.am

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննարկումը։ Դատավոր Վարդգես Ստեփանյանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու կամ նրան ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ դատարանում քննվում էր Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։

Leave a Comment