Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում նշել է, որ Ռամադանի օրհնյալ օրերին եղբայրական թուրք ժողովրդի աղոթքներն ու աջակցությունը Իրանի ժողովրդի համար զորացնող ու ոգեշնչող աղբյուր են։
«Իրանը վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունն ու ժողովրդի անվտանգությունը։ Վստահ ենք, որ արդարությունն ու խաղաղությունը կհաղթանակեն։ Շատ շնորհակալ ենք ձեր անկեղծ աղոթքներին ու աջակցության համար»,- գրել է նա։