Իրանը Իսրայելի տարածքի վրա իրականացրել է հակամարտության սկզբից ի վեր իր ամենածանր հրթիռային հարձակումը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Մաջիդ Մուսավին։
«Երեսուն գերծանր բալիստիկ հրթիռներ, որոնք կշռում էին մեկից երկու տոննա, արձակվել են օկուպացված տարածքներում գտնվող որոշակի թիրախների վրա։ Այս գործողությունը խաթարեց և ոչնչացրեց (իսրայելական) ռեժիմի կարևոր օդային հսկողության համակարգերը։ Սա ռեժիմի ուղղությամբ իրականացված ամենածանր մարտական հարձակումն էր։ Այժմ ռեժիմի երկնքի մեկ այլ հատված մեր վերահսկողության տակ է», – գրել է նա X-ում։