Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը սկսել են պարեկել Բահրեյնի երկնքում՝ Իրանի հարձակումները հետ մղելու համար

Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կործանիչներն առաջին անգամ օգտագործվել են Բահրեյնում՝ իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներին հակազդելու համար։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի խոսնակը, որի խոսքերը մեջբերում է Sky News-ը։

«Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի կործանիչներն առաջին անգամ իրականացրել են պաշտպանական թռիչքներ՝ Բահրեյնը պաշտպանելու համար։ Typhoon կործանիչները պարեկել են օդային տարածքը՝ որոնելով Բահրեյնի ուղղությամբ շարժվող իրանական անօդաչու թռչող սարքերը։ Մեծ Բրիտանիայի Typhoon և F-35 կործանիչներն այժմ թռչում են՝ պաշտպանելու բրիտանական քաղաքացիներին և բազաները, ինչպես նաև մեր գործընկերներին Կատարում, Կիպրոսում, ԱՄԷ-ում, Հորդանանում և Բահրեյնում», – ասել է նա։

Leave a Comment