Թրամփը Ռուսաստանի կողմից Իրանին ցուցաբերվող օգնությունը համարել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության սիմետրիկ պատասխան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող է «մի փոքր օգնել» Իրանին Վաշինգտոնի կողմից Կիևին ցուցաբերվող աջակցության դիմաց։

«Կարծում եմ՝ նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը – խմբ.) կարող է մի փոքր օգնել նրանց։ Եվ նա, հավանաբար, կարծում է, որ մենք օգնում ենք Ուկրաինային։ Եվ այո, մենք նույնպես օգնում ենք նրանց։ Եվ նա այդպես է ասում, և Չինաստանը նույնը կասեր, գիտեք, այսպիսի մի բան. «եթե նրանք դա անում են, մենք էլ դա կանենք»։ Արդարության համար պետք է ասել, որ նրանք սա են անում, մենք սա ենք անում», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

Անցյալ շաբաթ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը Իրանին տրամադրում են քաղաքական և այլ աջակցություն։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնը որևէ տեղեկություն չունի այն մասին, որ Ռուսաստանը աջակցում է Իրանին Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ։

Leave a Comment