
Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Բազում գյուղում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ապա կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում և բախվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն․ վիրավորներն են 18-ամյա Պրեդա Ա․-ն և 14-ամյա Բոբա Լ․-ն։