Իրանը մեկնարկել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր պատասխան ռազմական գործողության 45-րդ փուլը՝ Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման հետ համատեղ։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։
««Իրական խոստում-4» գործողության 45-րդ ալիքն իրականացվել է… ամերիկա-սիոնիստական թշնամու թիրախների դեմ՝ օգտագործելով մեծ թվով բարձր ճշգրտության «Խեյբարշեկան» պինդ վառելիքով հրթիռներ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի, բանակի և ԻՀՊԿ-ի անօդաչու ստորաբաժանումների, ինչպես նաև Լիբանանի «Հըզբոլլահ»-ի համագործակցությամբ», – հայտարարության մեջ մեջբերել է Իրանի պետական հեռարձակողը։