Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մոտ է շարք վերադառնալուն։ Սակայն կիսապաշտպանի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը խիստ անհավանական է։ Փոխարենը, նրա վերադարձը Լա լիգայի շրջանակներում կայանալիք Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ դերբիին միանգամայն իրատեսական է համարվում։
Մանչեսթերցիների դեմ արտագնա հանդիպումը կկայանա մարտի 17-ին, իսկ «Ատլետիկոյի» դեմ տնային դիմակայությունը նախատեսված է մարտի 22-ին։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 հանդիպումներում Ջուդ Բելինգեմը գրանցել է 6 գոլ և 4 արդյունավետ փոխանցում։
Հիշեցնենք, որ Անգլիացի ֆուտբոլիստը փետրվարի սկզբից բացակայում է ծնկի ջլի վնասվածքի պատճառով։