
«Այսօր հարցազրույց տալու տրամադրվածություն չունեմ։ Խնդրում եմ հարգել իմ այդ իրավունքը, մի օր հարցազրույց կտամ»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:
Նա ընդամենը նշեց, որ միանշանակ աջակցում է Սամվել Կարապետյանին:
Հարցին՝ շփումներ ունի՞ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Կարեն Կարապետյանը պատասխանեց․ «Այո, շփումներ ունեմ»։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը: